Միջազգային կոալիցիայի ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի հյուսիսը
Միջազգային կոալիցիայի ուժերն ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում։ Արդյունքում, ինչպես փոխանցում է «Ալ–Արաբիա» հեռուստաընկերությունը, ոչնչացվել է «Իսլամական պետության» 58 զինյալ։ Հեռուստաընկերության տվյալներով՝ ռմբակոծությունը տեղի է ունեցել Քիրքուք նահանգի շրջաններից մեկում։ Ոչնչացվել է նաև ծայրահեղականներին պատկանող 22 տրանսպորտային միջոց։ ԱՄՆ զինված ուժերն օգոստոսի 8-ից ավիահարվածներ են հասցնում ԻՊ զինյալներին Իրաքում, իսկ սեպտեմբերին այդ գործողությունը տարածել են Սիրիայի տարածքում։ Այն իրականացնում է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը, որի օպերատիվ պատասխանատվության գոտին է Մերձավոր Արևելքը։
Միջազգային կոալիցիայի ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի հյուսիսը
Միջազգային կոալիցիայի ուժերն ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում։ Արդյունքում, ինչպես փոխանցում է «Ալ–Արաբիա» հեռուստաընկերությունը, ոչնչացվել է «Իսլամական պետության» 58 զինյալ։
Հեռուստաընկերության տվյալներով՝ ռմբակոծությունը տեղի է ունեցել Քիրքուք նահանգի շրջաններից մեկում։
Ոչնչացվել է նաև ծայրահեղականներին պատկանող 22 տրանսպորտային միջոց։ ԱՄՆ զինված ուժերն օգոստոսի 8-ից ավիահարվածներ են հասցնում ԻՊ զինյալներին Իրաքում, իսկ սեպտեմբերին այդ գործողությունը տարածել են Սիրիայի տարածքում։ Այն իրականացնում է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը, որի օպերատիվ պատասխանատվության գոտին է Մերձավոր Արևելքը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։