Լրահոս

24.10.2014 19:24


Փաստաբան Լիդա Հակոբյանին սպառնացել են վնասել

Փաստաբան Լիդա Հակոբյանին սպառնացել են վնասել

Երեկ Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող քաղաքացիական գործով դատական նիստին պատասխանող Սեդա Խուրշուդյանը սպառնացել է վնասել հայցվորի ներկայացուցչին՝ փաստաբան Լիդա Հակոբյանին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պատասխանողը դատական նիստերի դահլիճում ինքնավնասման փորձ է կատարել՝ ցանկանալով բենզին լցնել իր վրա և այրել, ինչպես նաև հայտարարել է, որ նախ իրեն կվնասի, ապա՝ փաստաբանին, ինչը կանխվել է դատական կարգադրիչների կողմից:
Փաստաբանը ստեղծված լարված իրավիճակում ահազանգել է իրավապահներին, սակայն մինչ այժմ գրավոր հաղորդում չի ներկայացրել:
Մեզ հետ զրույցում փաստաբան Լիդա Հակոբյանը նշեց, որ իրեն ապահով չի զգում, և որ անպայման դիմելու է և՛ Փաստաբանների պալատին, և՛ իրավապահ մարմիններին:

Մանրամասները՝ pastinfo.am-ում

Այս խորագրի վերջին նյութերը