Կարծիք

24.10.2014 14:19


«Անհրաժեշտ է ներդնել սեփական լուման գործընթացի զարգացման և տրամաբանական ավարտին հասցնելու համար»

«Անհրաժեշտ է ներդնել սեփական լուման գործընթացի զարգացման և տրամաբանական ավարտին հասցնելու համար»

Որպեսզի այն, ինչ արդեն մեկնարկել է, այն, ինչին երկար տարիներ սպասել է ցանկացած ՀՀ քաղաքացի, չմարի և ապարդյուն չդառնա, անհրաժեշտ է ներդնել սեփական լուման գործընթացի զարգացման, կայացման և տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Այդ իսկ պատճառով, որպեսզի անմասն չմնանք մեր երկրում տիրող իրավիճակին, և ինքներս մեր ներկայությամբ ցույց տանք իշխանությանը, որ այլևս չենք հանդուրժելու նմանատիպ վերաբերմունք մեր նկատմամբ, պետք է ներկա գտնվել այսօր կայանալիք հանրահավաքին։ Հակառակ դեպքում, տաքուկ անկյուններից դիտելով, թե ինչպես են զարգանում իրադարձությունները և չստացվելու դեպքում քննադատական խոսքեր ուղղելով «եռյակին»՝ կմնանք նույն կոտրված տաշտակի առաջ, քանզի սա շանս է, սա միավորում է, սա համընդհանուր պայքարի կոչ է, որը զուգորդվում է քաղաքական լայն կոնսոլիդացիայով։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ իր դերակատարությունից է կախված՝ կստացվի՞ այն, ինչի համար պայքարի են դուրս եկել վերոնշյալ կուսակցությունները, թե ոչ, քանզի ցանկացած նմանատիպ գործընթաց հաջողությամբ է պսակվում այն ժամանակ, երբ կա քաղաքական լայն կոնսոլիդացիա, կա համախմբում, կա պայքարին սատար կանգնելու ցանկություն, և կա սեփական արժանապատիվ կյանքի համար պայքարի ոգի։ Հիմա ստեղծված իրավիճակը թույլ է տալիս մտածելու, որ այն, ինչ կախված էր «եռյակից» մինչ այս, կարելի է համարել կատարված, քանզի նրանք միավորվեցին և պայքարի կոչ արեցին բոլոր ՀՀ քաղաքացիներին, և այս կոնտեքստում եթե չսատարենք «եռյակին», հավատացեք, անկախ նրանց վարկանիշից և անցած քաղաքական ճանապարհից, առանց հասարակության սատարման, ոչնչի չեն հասնի. մնում է՝ վերոնշյալը հաշվի առնելով՝ մենք էլ մեր լուման ներդնենք այս գործընթացին և մասնակցենք համապետական հանրահավաքին, որտեղ կլսենք այդքան սպասված ելույթը՝ ԲՀԿ առաջնորդի կողմից հնչեցվող։
Իսկ իշխանության ճամբարում աժիոտաժ է սկսվել, քանի որ համաձայն խոսակցությունների՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո շատ ու շատ ՀՀ քաղաքացիներ, որոնք չէին մասնակցել, արդեն իսկ հույսով և հավատով լցված՝ մասնակցելու են այսօրվա Հանրահավաքին։

Politik Man–ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը