ՈւԵՖԱ-ն հրապարակել է Սերբիայի և Ալբանիայի ազգային հավաքականների գործով պատժամիջոցների ցանկը։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 14-ին կայացած «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Սերբիա-Ալբանիա հանդիպումը դադարեցվել էր 41-րդ րոպեին խաղադաշտում սկսված անկարգությունների պատճառով։
ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Ալբանիայի հավաքականին գրանցվել է 0:3 հաշվով տեխնիկական պարտություն: Սերբիայի հավաքականից հանվում է 3 միավոր, իսկհաջորդ 2 տնային խաղերը սերբերն անցկացնելու են առանց հանդիսականների: Բացի այդ, Սերբիայի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները տուգանվում են 100 հազարական եվրոյով: Ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվում է 100 հազար եվրոյով: Կողմերն իրավունք ունեն բողոքարկել ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումները: Հիշեցնենք, որ «Եվրո-2016»-ի ընտրական I խմբում են ընդգրկված Հայաստանի, Սերբիայի, Ալբանիայի, Պորտուգալիայի և Դանիայի հավաքականները:
Սերբիայի և Ալբանիայի հավաքականները պատժվեցին
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Սերբիայի և Ալբանիայի ազգային հավաքականների գործով պատժամիջոցների ցանկը։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 14-ին կայացած «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Սերբիա-Ալբանիա հանդիպումը դադարեցվել էր 41-րդ րոպեին խաղադաշտում սկսված անկարգությունների պատճառով։
ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Ալբանիայի հավաքականին գրանցվել է 0:3 հաշվով տեխնիկական պարտություն: Սերբիայի հավաքականից հանվում է 3 միավոր, իսկ հաջորդ 2 տնային խաղերը սերբերն անցկացնելու են առանց հանդիսականների:
Բացի այդ, Սերբիայի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները տուգանվում են 100 հազարական եվրոյով:
Ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվում է 100 հազար եվրոյով:
Կողմերն իրավունք ունեն բողոքարկել ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումները:
Հիշեցնենք, որ «Եվրո-2016»-ի ընտրական I խմբում են ընդգրկված Հայաստանի, Սերբիայի, Ալբանիայի, Պորտուգալիայի և Դանիայի հավաքականները: