Վ. Բաղդասարյան. «ՀՀԿ–ն ինքն է ձեռնամուխ եղել իշխանափոխության սահմանադրական փոփոխություններով»
–Հանրապետական կուսակցությունն ինքն է ձեռնամուխ եղել իշխանափոխության իր առաջարկած սահմանադրական փոփոխություններով,–այսպիսի հայտարարություն է արել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով.
–Իշխանափոխությունն այդպե՛ս է լինում։ Մենք առաջարկում ենք մոդելի փոփոխություն, որն ինքնըստինքյան նշանակում է իշխանափոխություն։
«7օր»–ի հարցին՝ այսինքն, սահմանադրական փոփոխություններին հաջորդող ընտրություններից հետո ՀՀԿ–ն դառնալու է ընդդիմությո՞ւն, Վ. Բաղդասարյանը պատասխանել է.
–Գրված չէ, որ ՀՀԿ–ն անընդհատ պետք է լինի իշխանություն. կարող է լինել կոալիցիայի մեջ, կարող է ընդհանրապես կոալիցիոն համակարգում չլինել, եթե ավելի շատ ձայներ հավաքողներ լինեն, և, իրոք, ՀՀԿ–ն դառնա, օրինակ, այլընտրանք։ Կարող է նաև ընդդիմություն լինել, ո՞վ է բացառում դա։ Ժողովուրդը չի՞ տա համապատասխան ձայները, ուրեմն մենք մեր հավաքած ձայների քանակով էլ կորոշենք, թե որ դաշտում ենք գտնվում։
Մեր հաջորդ հարցին էլ, թե գործող Սահմանադրությամբ՝ հնարավո՞ր չէր՝ իշխանափոխություն տեղի ունենար, որ իշխանությունը ցանկանում է դրա համար մոդել փոխել, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է.
–Ոչ թե իշխանափոխության մոդելի, իշխանափոխության մեջ է խնդիրը, այլ այս մոդելը միտված է ապագային։ Մեր երկրի ապագան մենք տեսնում ենք խորհրդարանական մոդելի մեջ։ Դա ավելի լայն հնարավորություններ է տալիս՝ իրագործելու մեր երկրի զարգացումը։
Վ. Բաղդասարյանը նաև չի բացառել, որ եթե հանրության ճնշող մեծամասնությունը դեմ լինի սահմանադրական փոփոխություններին և հիմնավորումներ բերի, ապա, ինչու չէ, իշխանությունը կարող է և վերանայել իր դիրքորոշումը. «Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»։

7or.am