Լրահոս

24.10.2014 19:50


ԵՄ–ն մտադիր է կրճատել ջերմոցային գազերի արտանետումը 40%–ով

ԵՄ–ն մտադիր է կրճատել ջերմոցային գազերի արտանետումը 40%–ով

ԵՄ գագաթաժողովը որոշել է կրճատել ջերմոցային գազերի արտանետումը 40%–ով մինչև 2030 թվականը և ավելացնել վերարտադրվող էներգիայի մակարդակը մինչև 27%–ով ԵՄ ամբողջ էներգասպառումից։
Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի գնացող նախագահ Հերման Վան Ռոմփեյը։
Նրա խոսքերով՝ ԵՄ գագաթաժողովը խնդիր է դրել ավելացնել ԵՄ էներգաարդյունավետությունը 27%–ով։ Եվրամիության զարգացման կարևոր առաջնահերթությունը Հերման Վան Ռոմփեյը համարում է էներգետիկ անկախության հասնելը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին, Եվրահանձնաժողովը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ ԵՄ–ն մինչև 2020թ. ավարտը 180 մլրդ եվրո կհատկացնի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը