Լրահոս

24.10.2014 12:05


Հետհաշվարկը սկսված է

Հետհաշվարկը սկսված է

Բազմիցս նշվել է, որ ընդդիմադիր «եռյակի» ներկայացրած իշխանափոխության միասնական հայտով Հայաստանում թափ է հավաքում աննախադեպ մի գործընթաց։

Առաջին անգամ գործող իշխանությանը հեռացնելու պահանջով հանդես է գալիս խոշոր սեփականատերերի ինստիտուցիոնալ ներկայացուցիչը՝ ԲՀԿ–ն՝ ունենալով բնակչության բացարձակ մեծամասնության աջակցությունը։ Միայն ու միայն այս հանգամանքով են պայմանավորված Սերժ Սարգսյանի զիջումները՝ սկսած Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնից հեռացնելուց, վերջացրած սահմանադրական փոփոխությունների մեկնարկի հետաձգումը։ Սակայն զիջումներն այդ ավելի շատ հետքայլեր են։ Գործող նախագահը կգրոհի, երբ տեսնի, որ բողոքի ալիքը մարում է։

Մյուս կողմից, իրավիճակը նաև աննախադեպ է նրանով, որ շատ դժվար կլինի հանդարտեցնել զանգվածային դժգոհությունները։

Հայաստանում օր օրի ավելանում են խնդիրները։ Կառավարության ու նախագահականի դիմաց անընդհատ հայտնվում են բողոքի գործողության նոր խմբեր։ Երբ փողոց են դուրս գալիս հղիները, արդեն ամեն ինչ պարզ է հասարակության ներսում տիրող տրամադրությունների մասին։

Այսօրվա հանրահավաքով պետք է սկսվի իշխանությունների հեռանալու հետհաշվարկը։ Այլ տարբերակ չկա։

Սերժ Սարգսյանի վերարտադրվելը հետհաշվարկ է նշանակելու Հայաստան պետության համար։ Ընդդիմությունն այլևս պարտավոր է հասնել այն բանին, որ այսօրվանից սկսած՝ գործող նախագահի հետքայլերը վերածվեն վերջնական զիջման՝ իշխանափոխության։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը