Արմեն Ռուստամյան. «Չէի ուզենա, որ «եռյակը» ձախողի»
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ այսօրվա ճեպազրույցներին հայտարարել է, որ չի ուզում՝ «եռյակի» հանրահավաքը ձախողվի։
–Անհրաժեշտ է երկու բան՝ առաջինհերթին՝արյունահեղությանչհանգի, քանիորմեղավորներըերկուկողմիցենլինելու, և պետքէամենինչանել, որանցյալիսխալներըչկրկնվեն: Երկրորդ՝չլինիհիասթափություն, որպեսզիժողովուրդըհավատաիրուժերին։ Եթելինիասածներիցսորևէմեկը,բոլորսկունենանքխնդիրներ։ Չէիուզենա,որձախողվի հանրային բնույթ կրող միջոցառումը, քանի որ հազարավոր մարդիկ լի հույսերով են գալիս։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի ժողովուրդը չկորցնի հավատը իր ուժերի նկատմամբ, չկորցնի հավատը հետագա հեռանկարների հանդեպ,–ասել է Ա. Ռուստամյանը: Նա նշել է, որ նախկինում տեսել են, որ որոշակի ժամկետներ են դրվել, մարդիկ մտածել են, թե ինչ խորքային հաշավարկներ են թաքնված դրա տակ եկել, տեսել են՝ չկա որևէ փոփոխություն, և հիասթափվել են:
–Հույս ունեմ, որ հոկտեմբերի 24-իհանրահավաքըկսրբագրի հոկտեմբերի 10-ի անորոշությունները։ «Եռյակ»–իմերգործընկերներիհետաշխատելենք, գնահատականներիմասովշատտարբերություններչենքունեցել, եղելէմտահոգություն՝հոնքըշտկելուփոխարեն՝աչքն էլչհանել: Այդէպատճառը, որՀՅԴ-նկողմնակիցէփուլայինփոփոխության,–ավելացրել է Ա. Ռուստամյանը:
Արմեն Ռուստամյան. «Չէի ուզենա, որ «եռյակը» ձախողի»
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ այսօրվա ճեպազրույցներին հայտարարել է, որ չի ուզում՝ «եռյակի» հանրահավաքը ձախողվի։
–Անհրաժեշտ է երկու բան՝ առաջին հերթին՝ արյունահեղության չհանգի, քանի որ մեղավորները երկու կողմից են լինելու, և պետք է ամեն ինչ անել, որ անցյալի սխալները չկրկնվեն: Երկրորդ՝ չլինի հիասթափություն, որպեսզի ժողովուրդը հավատա իր ուժերին։ Եթե լինի ասածներիցս որևէ մեկը, բոլորս կունենանք խնդիրներ։ Չէի ուզենա, որ ձախողվի հանրային բնույթ կրող միջոցառումը, քանի որ հազարավոր մարդիկ լի հույսերով են գալիս։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի ժողովուրդը չկորցնի հավատը իր ուժերի նկատմամբ, չկորցնի հավատը հետագա հեռանկարների հանդեպ,–ասել է Ա. Ռուստամյանը:
Նա նշել է, որ նախկինում տեսել են, որ որոշակի ժամկետներ են դրվել, մարդիկ մտածել են, թե ինչ խորքային հաշավարկներ են թաքնված դրա տակ եկել, տեսել են՝ չկա որևէ փոփոխություն, և հիասթափվել են:
–Հույս ունեմ, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքը կսրբագրի հոկտեմբերի 10-ի անորոշությունները։ «Եռյակ»–ի մեր գործընկերների հետ աշխատել ենք, գնահատականների մասով շատ տարբերություններ չենք ունեցել, եղել է մտահոգություն՝ հոնքը շտկելու փոխարեն՝ աչքն էլ չհանել: Այդ է պատճառը, որ ՀՅԴ-ն կողմնակից է փուլային փոփոխության,–ավելացրել է Ա. Ռուստամյանը:
7or.am