Աշխարհ

24.10.2014 11:16


Իրաքի պաշտպանության նոր նախարարը Պենտագոնի ղեկավարին խոստացել է բարեփոխել երկրի բանակը

Իրաքի պաշտպանության նոր նախարարը Պենտագոնի ղեկավարին խոստացել է բարեփոխել երկրի բանակը

Իրաքի պաշտպանության նոր նախարար Հալեդ ալ–Օբեյդին Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի հետ զրույցում հայտնել է սեփական երկրի բանակը բարեփոխելու ցանկության մասին և վերահաստատել մտադրությունը՝ պայքարելու «Իսլամական պետության» դեմ։
Նախօրեին կայացած կարճ զրույցի բովանդակությունը հաղորդել է պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակ, փոխծովակալ Ջոն Քիրբին։
«Նախարարը հստակ հասկացնել է տվել, որ մտադիր է շարունակել պայքարն «Իսլամական պետության» դեմ, ինչպես նաև հոգ տանել, որպեսզի անվտանգության իրաքյան ուժերը պատրաստված լինեն դրա համար, և ապահովված լինեն անհրաժեշտ ամեն ինչով», – ասել է նա։
Քիրբին շեշտել է նաև ալ–Օբեյդիի ցանկությունը՝ այնպես անել, որպեսզի Իրաքի բանակը պաշտպանի երկրի բոլոր բնակիչների շահերը՝ անկախ նրանց ազգությունից և դավանանքից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը