Թունիսը մասնակի փակել է Լիբիայի հետ սահմանը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին
Թունիսը երեք օրով մասնակի փակել է սահմանը Լիբիայի հետ։ Այս մասին նշվում է պաշտոնական կառավարական հաղորդագրության մեջ։ Իշխանությունների հայտարարությունում ասվում է, որ Թունիսը «փակում է սահմանամերձ Ռաս–Ժդիրը և Դեհիբա անցակետերը հոկտեմբերի 24–26–ը. բացառություններ կարվեն միայն դիվանագիտական առաքելությունների և հատուկ ու կարևոր դեպքերում»։ Նշվում է նաև, որ Լիբիա մեկնել ցանկացողները կարող են դա անել առանց խոչընդոտների։ Հոկտեմբերի 26-ին Թունիսում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնց կհաջորդեն նոյեմբերի 23-ի նախագահական ընտրությունները։ Արդյունքում՝ կձևավորվեն իշխանության մշտական մարմիններ 2011թ. հունվարի 14-ի հեղափոխությունից հետո։
Թունիսը մասնակի փակել է Լիբիայի հետ սահմանը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին
Թունիսը երեք օրով մասնակի փակել է սահմանը Լիբիայի հետ։ Այս մասին նշվում է պաշտոնական կառավարական հաղորդագրության մեջ։
Իշխանությունների հայտարարությունում ասվում է, որ Թունիսը «փակում է սահմանամերձ Ռաս–Ժդիրը և Դեհիբա անցակետերը հոկտեմբերի 24–26–ը. բացառություններ կարվեն միայն դիվանագիտական առաքելությունների և հատուկ ու կարևոր դեպքերում»։ Նշվում է նաև, որ Լիբիա մեկնել ցանկացողները կարող են դա անել առանց խոչընդոտների։
Հոկտեմբերի 26-ին Թունիսում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնց կհաջորդեն նոյեմբերի 23-ի նախագահական ընտրությունները։ Արդյունքում՝ կձևավորվեն իշխանության մշտական մարմիններ 2011թ. հունվարի 14-ի հեղափոխությունից հետո։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։