Լրահոս

24.10.2014 10:24


Լիբիայի Ներկայացուցիչների պալատը նոր պաշտպանության նախարար է նշանակել

Լիբիայի Ներկայացուցիչների պալատը նոր պաշտպանության նախարար է նշանակել

Լիբիայի Ներկայացուցիչների պալատն Աբդալլահ Աբդուրահման աթ–Թանիի կառավարությունում պաշտպանության նախարար է նշանակել։ Ինչպես հաղորդում է «Sky News Arabia» հեռուստաընկերությունը, գերատեսչության նոր ղեկավար է նշանակվել գեներալ Մասուդ Արհումը։
Պաշտպանության նախարարի պաշտոնը երկար ժամանակ թափուր էր՝ չնայած աթ–Թանիի կառավարության լոյալ ուժի և զինված ծայրահեղական ձևավորումների միջև հակամարտությանը, որոնք գրավել էին Տրիպոլին, Բենգազին և մի շարք այլ բնակավայրեր։ Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, մինչ կառավարության ձևավորումն այդ պաշտոնը՝ կառավարության ղեկավարի պաշտոնի հետ մեկտեղ, զբաղեցնում էր ինքը աթ–Թանին։
Կառավարության կազմը պալատի կողմից հաստատվել էր դեռևս սեպտեմբերի վերջին. «կողմ»
էր քվեարկել 110 պատգամավոր 112-ից։

Բանակային ստորաբաժանումները հոկտեմբերի 15-ից լայնամասշտաբ գրոհում են ծայրահեղականների դիրքերը Բենգազիում։ Ավելի վաղ նաև հրաման էր տրվել ազատագրել Տրիպոլին և բոլոր պետական հաստատությունները։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը