Արտիստիզմով աչքի ընկած ժամկետային զինծառայողներն արձակուրդ են ստացել
Երևանի կրկեսի կոլեկտիվը վերադարձել է Արցախից, ուր հյուրախաղերի էր մեկնել և 10 օր շարունակ իր յուրօրինակ ելույթներով ուրախացրել հայրենիքի պաշտպաններին՝ ԼՂՀ Զինված ուժերի զինծառայողներին:
Սկսած 1999 թվականից, Երևանի կրկեսի ստեղծագործական կոլեկտիվը յուրաքանչյուր տարի համերգային ելույթներ է կազմակերպում Արցախի տարբեր զորամասերում: Այս տարվա հյուրախաղերի ծրագրում երեք նոր համար էր ընդգրկված: Առաջնագծում ծառայող մեր զինվորականները մեծ հիացմունքով և բուռն ծափահարություններով ընդունեցին կրկեսի երիտասարդ արտիստ Համլետ Օհանյանին և նրա ցուցադրած գլխարկներով ձեռնածության համարը: Այն նույն համարը, որի կատարմամբ ժամանակին իր ասպարեզում փառքի ու մեծ ճանաչման արժանացավ այժմ Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի ղեկավար Սոս Պետրոսյանը: Նաև այդ առումով պարտավորեցնող համարն անթերի կատարելու համար 17-ամյա Համլետը 6 տարի շարունակ հղկում ու կատարելագործում էր իր կատարողական տեխնիկան: Դատելով հանդիսատեսների հիացական արձագանքից, Համլետի առաջին ելույթը՝ Արա Գևորգյանի «Արցախ» կոմպոզիցիայի երաժշտության ներքո, իսկապես անթերի ստացվեց: Ոչ պակաս հիացմունքով հանդիսատեսն ընդունեց մյուս երկու նոր համարները. Արսեն Կիրակոսյան և Արման Գաբրիելյան դուետի ցուցադրած գնդակներով կոմիկական ձեռնածությունը, ինչպես նաև Անի Գասպարյանի «Անտիպոդ» ակրոբատիկ համարը:
Այս անգամ կրկեսային ծրագրում ևս մեկ նորամուծություն էր տեղ գտել. դերասանները զինվորներին առաջարկեցին իրենց ինչ-որ հետաքրքիր համար ցուցադրել: Պարտադիր չէր՝ կրկեսային հնարքներ, կարելի էր նաև երգել, պարել կամ մարմնամարզական ակրոբատիկայի տարրեր ներկայացնել: Զինվորներն անարձագանք չթողեցին առաջարկությունը, իսկ հաղթողին որոշում էին հենց իրենք՝ զինծառայողները, ում ելույթն ամենից բարձր և բուռն ծափահարությունների արժանացավ, նա էլ հաղթող ճանաչվեց: Իսկ հաղթողի մրցանակն արտահերթ արձակուրդն էր, որի վերաբերյալ կրկեսային թատերախումբը գլխավորող, Ենգիբարովի անվան կրկեսային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նաիրա Պետրոսյանը նախօրոք պայմանավորվել էր ԼՂՀ բարձրագույն զինվորական ղեկավարության հետ:
Երևանի կրկեսը հյուրախաղային ծրագրով մտադիր է առաջիկայում մեկնել Լոռու մարզի քաղաքներ:

Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայություն