Վնուկովոյի գլխավոր տնօրենը և նրա տեղակալն ազատվել են աշխատանքից
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանի գլխավոր տնօրեն Անդրեյ Դյակովը և նրա տեղակալ Սերգեյ Սոլնցևը ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ ֆրանսիական խոշորագույն ընկերության՝ «Total»-ի նախագահ Քրիստոֆ դե Մարժերիի ինքնաթիռի աղետի կապակցությամբ։
«Պատասխանատվություն զգալով Վնուկովոյում տեղի ունեցած աղետի համար՝ օդանավակայանի գլխավոր տնօրենը և նրա տեղակալը հրաժարական են ներկայացրել»,- հայտարարել է օդանավակայանի մամլո քարտուղար Ելենա Կռիլովան:
Պաշտոնից ազատվել են նաև օդանավակայանի հերթափոխի տնօրենը, շահագործման բաժնի պետը և առաջատար ղեկավար ինժեները:
Մինչ այդ ձերբակալվել են օդանավակայանի չորս աշխատակիցներ, ինչպես նաև աղետի պատճառ դարձած ձնամաքրող մեքենայի վարորդը, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հարբած է եղել։