Երկու տասնյակից ավելի հկ-ներ զորակցում են «եռյակին»
Այսօր մեծ թվով հասարակական կազմակերպություններ են հանդես եկել միասնական հայտարարությամբ՝ կոչ անելով անհապաղ փոփոխությունների գործընթաց իրականացնելու նպատակով միավորվել ընդդիմադիր «եռյակի» շուրջ: 22 հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր զորակցությունն ենք հայտնում ոչ իշխանական «եռյակի» նախաձեռնած գործընթացին: Արմատական փոփոխությունների անհապաղ իրականացումը բոլորիս համար դարձել է օրհասական հարց: Միանում ենք լայն ժողովրդական ալիքին, սատարում ու աջակցում ենք ոչ իշխանական ուժերին ու կոչ ենք անում բոլոր մեր քաղաքացիներին միահամուռ կերպով մասնակցել փոփոխությունների անդառնալի գործընթացին: Հայտարարությունից պարզ է դառնում, որ արդեն քաղաքացիական հասարակությունը, այսինքն՝ ՀԿ սեկտորն է միացել ընդդիմադիր ուժերի պայքարին:
Երկու տասնյակից ավելի հկ-ներ զորակցում են «եռյակին»
Այսօր մեծ թվով հասարակական կազմակերպություններ են հանդես եկել միասնական հայտարարությամբ՝ կոչ անելով անհապաղ փոփոխությունների գործընթաց իրականացնելու նպատակով միավորվել ընդդիմադիր «եռյակի» շուրջ: 22 հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր զորակցությունն ենք հայտնում ոչ իշխանական «եռյակի» նախաձեռնած գործընթացին: Արմատական փոփոխությունների անհապաղ իրականացումը բոլորիս համար դարձել է օրհասական հարց: Միանում ենք լայն ժողովրդական ալիքին, սատարում ու աջակցում ենք ոչ իշխանական ուժերին ու կոչ ենք անում բոլոր մեր քաղաքացիներին միահամուռ կերպով մասնակցել փոփոխությունների անդառնալի գործընթացին: Հայտարարությունից պարզ է դառնում, որ արդեն քաղաքացիական հասարակությունը, այսինքն՝ ՀԿ սեկտորն է միացել ընդդիմադիր ուժերի պայքարին:
Աղբյուրը՝ http://top-news.am/7/1/news/38503.html