Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը խոչընդոտող վարքագծի վերաբերյալ
ՀՀ կառավարությանը,
Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությանը,
Հայաստանի հասարակական կազմակերպություններին,
ԱՄՆ հայկական կազմակերպություններին և լոբիստական կառույցներին
Հայտարարություն
Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունները, ի դեմս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության գործունեության կապակցությամբ: Մասնավորապես, մեզ համար անհայտ պատճառներով, վերջին շրջանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության քմահաճության հետևանքով Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներն ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն ստանում: Հարյուրավոր դեպքեր են գրանցվել, երբ դրական պատասխան ստանալու նպատակով ՏՏ ընկերությունների աշխատակիցները ԱՄՆ հյուպատոսական ծառայությանը ստիպված են դիմել 3 անգամ, որը ոչ միայն նյութական լրացուցիչ ծախս է ենթադրում (յուրաքանչյուր դիմումի արժեքը 160$), այլև անտեղի վատնվում է տեխնոլոգիական բարձրակարգ մասնագետների թանկարժեք աշխատաժամանակը: Մեր տեղեկություններով, չնայած հայաստանյան տեխնոլոգիական մասնագետների հաճախակի գործուղումներին, ԱՄՆ միգրացիոն օրենքների խախտումներ չեն գրանցվել:
Այս ամենի հետևանքով խաթարվում է տեղական և ԱՄՆ ընկերությունների համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտում՝ ամերիկյան գործընկերների մոտ անվստահություն առաջացնելով թե՛ մեր ընկերությունների, թե՛ երկրի նկատմամբ: Սա ըստ էության խաթարում է Հայաստանի, որպես տեխնոլոգիական բրենդի, բարի համբավը: Հարկ ենք համարում նշել, որ տարիներ շարունակ հայկական տեխնոլոգիական ոլորտն ունեցել է ԱՄՆ կառավարության աջակցությունը, որի արդյունքում ամերիկյան ընկերությունները դարձել են հայկական տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ընկերությունների հիմնական պատվիրատուն և գործընկերը, ինչի մասին վկայում են համատեղ իրականացված բազմաթիվ նախագծերն ու ծրագրերը, այդ թվում նաև ԱՄՆ ՄԶԳ հետ համատեղ իրականացված ծրագրերը: Հայտնում ենք նաև, որ հայաստանյան ՏՏ ոլորտի արտահանման շուկայի շուրջ 59 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, իսկ Հայաստանում գործող ՏՏ ոլորտի ընկերությունների շուրջ 47 տոկոսը հիմնադրվել են ամերիկյան կապիտալով:
ԱՄՆ հայաստանյան հյուպատոսական ծառայության ներկայիս վարքագիծը վտանգում է երկկողմ տեխնոլոգիական համագործակցությունը և դեմ է ԱՄՆ կառավարության Հայաստանի Հանրապետության նկատմամբ հայտարարած նպատակներին:
Մեր պարտքն ենք համարում ահազանգել նշված խնդրի մասին ՀՀ կառավարությանը, Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությանը, հետաքրքրված հասարակական կազմակերպություններին և մասնավոր ընկերություններին, ԱՄՆ հայկական կազմակերպություններին և լոբիստական կառույցներին և խնդրել պետական, դիվանագիտական և հասարակական խողովակներով շտկել ստեղծված իրավիճակը՝ ներկայումս գոյություն ունեցող համագործակցությունը չվտանգելու համար:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անունից՝ գործադիր տնօրեն՝ Կարեն Վարդանյան