Լրահոս

23.10.2014 18:06


Ղրղզստանի նախկին նախագահի որդին հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման կաշառակերության համար

Ղրղզստանի նախկին նախագահի որդին հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման կաշառակերության համար

Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի կրտսեր որդի Մաքսիմ Բակիևը Բիշքեքի Պերվոմայսկի դատարանի որոշմամբ՝ այսօր ցմահ բանտարկության է դատապարտվել կաշառակերության համար։
«2010 թվականին Նորարարությունների և ներդրումների զարգացման կենտրոնական գործակալությունը ղեկավարող Մաքսիմ Բակիևը մեղավոր է ճանաչվել Սոցիալական ֆոնդից 37 մլն դոլար դուրս գրելու համար», – հայտարարել են դատարանում։

Բակիև կրտսերի հետ մեղավոր են ճանաչվել նաև Միխայիլ Նադելը և Եվգենի Գուրևիչը. երկուսն էլ դատապարտվել են 25 տարվա ազատազրկման, սեփականության առգրավման և երեք տարի պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկման։ Դատարանի որոշմամբ՝ նրանք պետք է փոխհատուցեն պետությանը պատճառած վնասը 55 մլն դոլարի չափով։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը