Լրահոս

23.10.2014 17:12


Ֆրանսիական զորքերը ռազմական բազա կստեղծեն Նիգերիայի տարածքում

Ֆրանսիական զորքերը ռազմական բազա կստեղծեն Նիգերիայի տարածքում

Ֆրանսիական զորքերը ռազմական բազա կստեղծեն Նիգերիայի տարածքում ջիհադականների ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով։

«Ֆրանս պրես» գործակալության տվյալներով՝ բազան տեղակայված կլինի Մադամա քաղաքի կողքին՝ Նիգերիայի հյուսիս–արևելքում։ Այն կսկսի գործել «առաջիկա շաբաթներին»։
«Նիգերիայի կառավարությունը համապատասխան թույլտվություն է տվել Ֆրանսիային Մադամայում ժամանակավոր ռազմաբազա տեղակայելու համար», – հայտնել է գործակալությանը Ֆրանսիայի պաշտպանության նախարարության աղբյուրը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը