Լրահոս

23.10.2014 16:54


Իրանի փոխվարչապետը տեսչական այց է կատարել ուրանի հարստացման համալիր

Իրանի փոխվարչապետը տեսչական այց է կատարել ուրանի հարստացման համալիր

Իրանի փոխվարչապետ և Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին տեսչական այց է կատարել ուրանի հարստացման համալիր Նաթանզեյում՝ Իսֆահան նահանգում։ Այս մասին հաղորդում է «ԻՌՆԱ» գործակալությունը։ Երկօրյա այցի ընթացքում Սալեհին ծանոթացել է իրավիճակին ձեռնարկությունում, դիտել ցենտրիֆուգների վերջին սերնդի նոր հոսքագիծը, որն օգտագործվում է ուրանի հարստացման համար։
Անդրադառնալով Իրանի միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարին՝ նա ընդգծել է «երկրի՝ այդ ուղղությամբ ձեռքբերումների պահպանման և կրկնապատկման կարևորությունը և սկզբունքների անդրդվելիությունը, որոնց վրա հիմնվում է Իսլամական Պետությունը»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը