«Բոկո հարամի» զինյալները 60 կին են առևանգել Նիգերիայում
Նիգերիայում գործող «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալներն առնվազն 60 կին և աղջիկ են առևանգել Ադամավա նահանգից։ Այս մասին հաղորդում է նիգերիական ԶԼՄ–ն։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մոտոցիկլներով և ֆուրգոններով ժամանած հազարավոր զինված ծայրահեղականներ գրոհել են Վագա Մանգորո և Գարտա բնակավայրերը, այրել են բնակիչների տները, առևանգել կանանց և աղջիկների։ Ադամավա նահանգում, ինչպես նաև Բորնոյում և Յոբեում, 2013 թվականի մարտից արտակարգ դրության ռեժիմ է գործում։ Երկրի իշխանությունները բանակցություններ են վարում ավելի քան 200 դպրոցականի ազատելու համար, որոնք առևանգվել են սույն տարվա ապրիլին։
«Բոկո հարամի» զինյալները 60 կին են առևանգել Նիգերիայում
Նիգերիայում գործող «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալներն առնվազն 60 կին և աղջիկ են առևանգել Ադամավա նահանգից։ Այս մասին հաղորդում է նիգերիական ԶԼՄ–ն։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մոտոցիկլներով և ֆուրգոններով ժամանած հազարավոր զինված ծայրահեղականներ գրոհել են Վագա Մանգորո և Գարտա բնակավայրերը, այրել են բնակիչների տները, առևանգել կանանց և աղջիկների։
Ադամավա նահանգում, ինչպես նաև Բորնոյում և Յոբեում, 2013 թվականի մարտից արտակարգ դրության ռեժիմ է գործում։
Երկրի իշխանությունները բանակցություններ են վարում ավելի քան 200 դպրոցականի ազատելու համար, որոնք առևանգվել են սույն տարվա ապրիլին։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։