Լևոն Զուրաբյան. «Եթե չվախենայիք, դուք նման «տրյուկների», նման ժուլիկությունների երբեք չէիք դիմի» (տեսանյութ)
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ-ում խոսելով սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին օրինագծից՝ ասել է, որ այդ նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել խախտումով.
–Սա օրենսդրական փաթեթ չէ: Դուք բերել եք սահմանամերձ գոտուն արտոնություններ տալու մասին օրինագիծը, բայց դրանից հետո դուք չեք բերել նախագծեր, որոնք բխում են այդ օրենքից: Դուք բերել եք ինքնուրույն օրենքների նախագծեր, որոնք ոչ մի կապ չունեն սահմանամերձ գոտու հետ, և վերաբերում են ամբողջ Հայաստանում ֆինանսական, հարկային ոլորտներում տարբեր բարեփոխումների: Սա օրենքի կոպտագույն խախտում է:
Նա հավելել է, որ նման գործելաոճով իշխանությունը ցանկանում է ձախողել 44-ից ավելի ստորագրությամբ ԱԺ–ում արտահերթ հարց ներկայացնելու ընդդիմության նախաձեռնությունը։
–Մինչ այս մենք բազմաթիվ արտահերթ քննարկումներ նախաձեռնեցինք, և առաջին անգամ է, որ խորհրդարանում բերվում է ոչ թե իշխանությունների կողմից բերված օրակարգը, որը երկրի իրական խնդիրների հետ կապ չունի, և սպասարկում է ինչ-ինչ խմբերի շահերը, այլ իրապես մարդկանց հուզող հարցերի շուրջ կարողացանք օրակարգ ձեւավորել խորհրդարանում: Դուք տվայտանքների մեջ ընկաք, որոշեցիք հակաթույն մոգոնել դրա դեմ: Եվ որոշեցիք Կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված օրինագծերի միջոցով խափանել արտահերթ քննարկման մեր նախաձեռնությունները, ինչը դուք փայլուն կերպով իրագործեցիք այս քառօրյային,–ասել է Լ. Զուրաբյանը:
Նա նշել է, որ խախտելով կանոնակարգը՝ ներկայացված նախագծին կցվել են բազմաթիվ այլ օրենքներ, որոնք սահմանամերձ գոտու հետ ոչ մի կապ չունեն.
–Մեկ էլ պարզվում է, որ հանկարծ ՀՀԿ-ական մեծամասնությունը ֆանտաստիկ ակտիվություն է ցուցաբերում: Մենք լավ գիտենք, թե ով է պատրաստել և բաժանել ելույթներն ու հարցերը, որոնք պետք է տային ՀՀԿ-ական պատգամավորները, գիտենք՝ ինչպես է կայացվել ձգձգելու որոշումը, 26 հարց եք պատրաստել. աննախադեպ ակտիվություն: 2 ու կես օր քննարկում ենք մի փաթեթ: Փայլուն կատարեցիք ձգձգելու քննարկումը: Եվ ինչի՞ համար արեցիք այս ամենը. որպեսզի թույլ չտաք քննարկել մեր արտահերթ նախաձեռնությունները, մասնավորապես՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի արձանագրումը հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ:
Ամփոփելով ելույթը՝ Լ. Զուրաբյանն ընդգծել է, որ կառավարման ճգնաժամը հենց սա է, երբ ունենք վախեցած իշխանություն, որը վախենում է երևալ ժողովրդի առաջ, և վախենում է բանավեճից:
–Եթե չվախենայիք, դուք նման «տրյուկների», նման ժուլիկությունների երբեք չէիք դիմի: Եվ դրա համար դուք փակում եք մեր բերանը: Քանի որ դուք խուսափում եք քննարկումներից, ամեն ինչ անում եք դեբատը սահմանափակելու համար, հենց այդ պատճառով էլ մենք մեր խոսքը պետք է ասենք հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում: Դուք ուրիշ ճանապարհ չեք թողնում: Բոլորդ սպասե՛ք հոկտեմբերի 24-ի հանրահավաքին,–եզրափակել է Լ. Զուրաբյանը:

7or.am