Տնտեսական

23.10.2014 16:04


Վարդան Այվազյանի լեզվի սայթաքումը. «Կառավարությունը շշկռվել, լավություն է անում»

Վարդան Այվազյանի լեզվի սայթաքումը. «Կառավարությունը շշկռվել, լավություն է անում»

Այսօր ՀՀ ԱԺ–ում Սահմանամերձ համայնքներին հարկերից մասնակիորեն ազատելու մասին օրենքի քննարկման ժամանակ ՀՀԿ–ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը զգացմունքային ելույթի ժամանակ թերևս լեզվի անկեղծ սայթաքում է ունեցել և հայտարարել.

–Հիմա կառավարությունը շշկռվել է, ասում է՝ գիտեք՝ ինչ կա, որպեսզի ուրիշ մարդ մենակ չլինի, այսինքն՝ բանկեր–մանկեր, կոնկրետ կառուցապատողին տանք 4 մլրդ–ն, որ ինքը փոխհատուցի։ Լավություն է անում, ինքը ասում է, որ էդ շինարարությունն անի, որովհետև էդ շինարարությունում մարդիկ են աշխատելու, էդ մարդիկ լրացուցիչ փող են վճարելու, տնտեսական ակտիվությունը բարձրանալու է։ Հիմա լավ բան է անում, ասում եք՝ չէ՛, չի կարելի։ Իսկ ինչի՞ չի կարելի. բա որո՞նք են սոցիալական պետության հիմնադրույթները,–ասել է Վ. Այվազյանը։

Կառավարության շշկռվելու և լավ բան անելու մասին ՀՀԿ–ական պատգամավորի խոսքերն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ժպիտն են առաջացրել, ով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ սկսել է շշուկով ինչ–որ բան խոսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը