Լրահոս

23.10.2014 15:56


Միքայել Մելքումյան. «Մինչև հիմա չենք կարողանում դուրս գալ այդ բացասական սպասումների ֆոնից»

Միքայել Մելքումյան. «Մինչև հիմա չենք կարողանում դուրս գալ այդ բացասական սպասումների ֆոնից»

Այսօր ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, ասել է.

«Պետք է անկեղծ գնահատական տանք, որ 2008 թվականից հետո, հատկապես վերջին մեկ–երկու տարիների ընթացքում, իսկ ավելի ճիշտ՝ վերջին մեկ տարվա ընթացքում, հանրապետությունում ստեղծվել է լրիվ նոր իրավիճակ։ Խոսքը միայն տնտեսական իրավիճակի մասին չէ։ Նախորդ վարչապետն ասում էր՝ բացասական սպասումների ֆոնից մի խոսեք, թե չէ այդպես կլինի։ Մինչև հիմա չենք կարողանում դուրս գալ այդ բացասական սպասումների ֆոնից»։

Պատգամավորի խոսքերով՝ այդ են վկայում թե՛ տնտեսական անկումը, թե՛ պաշտոնական տվյալները և թե՛ արտագաղթը։
Մելքումյանն ասել է նաև, որ Սերժ Սարգսյանը նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը հանձնարարել է վերականգնել վստահությունը կառավարության հանդեպ («Որը չկա», – նշել է նա), և ապահովել տնտեսական աճ. «Հիմա այն, ինչ մենք քննարկում ենք դրանից հետո, պետք է բխի այդ ստեղծված իրավիճակի գնահատականից», – ընդգծել է ԲՀԿ–ական պատգամավորը՝ հավելելով, որ բոլոր քայլերին պետք է նախնական ախտորոշում տրվի ճիշտ արդյունք ստանալու համար։

Այս խորագրի վերջին նյութերը