Ակտիվիստները Ռադա են բերել «կաշառակերության մեջ կասկածվող» երեքմետրանոց տիկնիկներ
Հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Կաշառակերությանը հակազդող կենտրոնը՝ «Ազնիվ» և «Ավտոմայդան» շարժումների հետ, ակցիա է կազմակերպել Գերագույն ռադայի շենքի մոտ՝ ցանկանալով ուշադրություն հրավիրել այն փաստին, որ նախընտրական պայքարին մասնակցում են թեկնածուներ, որոնք կասկածվում են կաշառակերության մեջ։ Ակցիայի մասնակիցները փորձել են Ռադա անցկացնել երեքմետրանոց տիկնիկներ՝ Կիևխորհդի նախկին քարտուղար Օլեսյա Դովգոգոյի, նախկին ԿԸՀ ղեկավար Սերգեյ Կիվալովի և Կիևի մշակույթի պետական ինստիտուտի ռեկտոր Միխայիլ Պոպլավսկոյի տեսքով։ Ակտիվիստները նաև «աչքի ընկած» տաս պատգամավորի ցուցակ են բերել, որոնք նորից փորձում են անցնել խորհրդարան։
Ակտիվիստները Ռադա են բերել «կաշառակերության մեջ կասկածվող» երեքմետրանոց տիկնիկներ
Հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Կաշառակերությանը հակազդող կենտրոնը՝ «Ազնիվ» և «Ավտոմայդան» շարժումների հետ, ակցիա է կազմակերպել Գերագույն ռադայի շենքի մոտ՝ ցանկանալով ուշադրություն հրավիրել այն փաստին, որ նախընտրական պայքարին մասնակցում են թեկնածուներ, որոնք կասկածվում են կաշառակերության մեջ։
Ակցիայի մասնակիցները փորձել են Ռադա անցկացնել երեքմետրանոց տիկնիկներ՝ Կիևխորհդի նախկին քարտուղար Օլեսյա Դովգոգոյի, նախկին ԿԸՀ ղեկավար Սերգեյ Կիվալովի և Կիևի մշակույթի պետական ինստիտուտի ռեկտոր Միխայիլ Պոպլավսկոյի տեսքով։
Ակտիվիստները նաև «աչքի ընկած» տաս պատգամավորի ցուցակ են բերել, որոնք նորից փորձում են անցնել խորհրդարան։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։