Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հոսպիտալացվել է
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հոսպիտալացվել է Բրյուսելում, որտեղ գտնվում է ԵՄ գագաթաժողովին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդել է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսը։ Նրա կողմից տարածված հայտարարությունում նշվում է, որ առողջական վիճակի պատճառով նախագահը չի կարող մասնակցել գագաթաժողովին, սակայն ելույթի տեքստը կուղղի գրավոր տարբերակով։ 68-ամյա նախագահը հոսպիտալացվել է քթից երկարատև արյունահոսության պատճառով՝ պայմանավորված բարձր ճնշմամբ։ Ավելի ուշ նախագահին դուրս են գրել, սակայն բժիշկները նրան երկու օրով անկողնային ռեժիմ են նշանակել։ Անաստասիադիսը գագաթաժողովին մասնակցելու գլխավոր խնդիրն է համարում ԵՄ իր գործընկերներին Կիպրոսի դիրքորոշումը ներկայացնելը՝ Թուրքիայի՝ հանրապետության բացառապես տնտեսական գոտի հետազոտական նավ ուղղելը Կիպրոսը համարում է ԵՄ անդամի ինքնիշխան իրավունքների խախտում բնական ռեսուրսների մշակման գործում։
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հոսպիտալացվել է
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հոսպիտալացվել է Բրյուսելում, որտեղ գտնվում է ԵՄ գագաթաժողովին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդել է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսը։
Նրա կողմից տարածված հայտարարությունում նշվում է, որ առողջական վիճակի պատճառով նախագահը չի կարող մասնակցել գագաթաժողովին, սակայն ելույթի տեքստը կուղղի գրավոր տարբերակով։
68-ամյա նախագահը հոսպիտալացվել է քթից երկարատև արյունահոսության պատճառով՝ պայմանավորված բարձր ճնշմամբ։
Ավելի ուշ նախագահին դուրս են գրել, սակայն բժիշկները նրան երկու օրով անկողնային ռեժիմ են նշանակել։
Անաստասիադիսը գագաթաժողովին մասնակցելու գլխավոր խնդիրն է համարում ԵՄ իր գործընկերներին Կիպրոսի դիրքորոշումը ներկայացնելը՝ Թուրքիայի՝ հանրապետության բացառապես տնտեսական գոտի հետազոտական նավ ուղղելը Կիպրոսը համարում է ԵՄ անդամի ինքնիշխան իրավունքների խախտում բնական ռեսուրսների մշակման գործում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։