Իշխանություններն ունեցել են հնարավորություն և ռեսուրսներ Հայաստանը զարգացման ճանապարհով տանելու համար։ Սակայն նրանց ընտրությունը կանգնել է տրված հնարավորությունը սեփական շահերին ծառայեցնելու վրա։ Առավել քան ակնհայտ է, որ կառավարման համակարգի դեֆեկտից բացի՝ խնդիրը «հայրենիք» և «ժողովուրդ» հասկացությունների թյուրըմբռնման մեջ է։ Հիմա այս իշխանություններին տրված ժամանակն իրապես սպառվել է։ Եկել է հայրենիքը ժողովրդին վերադարձնելու ժամանակը, իսկ դրա համար կան բոլոր նախադրյալները. ակնհայտ է, որ ձևավորված շարժումը գործում է ոչ թե ընդդեմ, այլ հանուն։ «Եռյակի» կատարած յուրաքանչյուր քայլ հստակ հաշվարկված է և միտված Հայաստանի բարգավաճմանը։ Հոկտեմբերի 24-ին մնացել են հաշված ժամեր, որտեղ շատերի համար անակնկալներ են սպասվում։ Հաշվի առնելով նախորդ հանրահավաքին արձագանքած իշխանության ներկայացուցիչների կարծիքները՝ խորհուրդ եմ տալիս լարել լսողությունը և ականջալուր լինել ամեն բառին, որ վերջապես հասկանաք՝ ինչքան մոտ է այս իշխանության մայրամուտը։
Իշխանություններին տրված ժամանակն իրապես սպառվել է
Իշխանություններն ունեցել են հնարավորություն և ռեսուրսներ Հայաստանը զարգացման ճանապարհով տանելու համար։ Սակայն նրանց ընտրությունը կանգնել է տրված հնարավորությունը սեփական շահերին ծառայեցնելու վրա։ Առավել քան ակնհայտ է, որ կառավարման համակարգի դեֆեկտից բացի՝ խնդիրը «հայրենիք» և «ժողովուրդ» հասկացությունների թյուրըմբռնման մեջ է։ Հիմա այս իշխանություններին տրված ժամանակն իրապես սպառվել է։ Եկել է հայրենիքը ժողովրդին վերադարձնելու ժամանակը, իսկ դրա համար կան բոլոր նախադրյալները. ակնհայտ է, որ ձևավորված շարժումը գործում է ոչ թե ընդդեմ, այլ հանուն։ «Եռյակի» կատարած յուրաքանչյուր քայլ հստակ հաշվարկված է և միտված Հայաստանի բարգավաճմանը։
Հոկտեմբերի 24-ին մնացել են հաշված ժամեր, որտեղ շատերի համար անակնկալներ են սպասվում։ Հաշվի առնելով նախորդ հանրահավաքին արձագանքած իշխանության ներկայացուցիչների կարծիքները՝ խորհուրդ եմ տալիս լարել լսողությունը և ականջալուր լինել ամեն բառին, որ վերջապես հասկանաք՝ ինչքան մոտ է այս իշխանության մայրամուտը։