Կդյուրացվի Էստոնիայում և Լատվիայում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունումը
Կառավարության երկու որոշումներով համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության կառավարությունների միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության կնքման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրեր է կնքել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ երկրների հետ սահմանել և իրականացնել միասնական ընթացակարգեր` Կողմերի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում, դյուրացնել այդպիսի անձանց տարանցումը` համագործակցության ոգով:
Կդյուրացվի Էստոնիայում և Լատվիայում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունումը
Կառավարության երկու որոշումներով համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության կառավարությունների միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության կնքման առաջարկությանը:
Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրեր է կնքել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ երկրների հետ սահմանել և իրականացնել միասնական ընթացակարգեր` Կողմերի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում, դյուրացնել այդպիսի անձանց տարանցումը` համագործակցության ոգով: