Քաղաքական

23.10.2014 14:03


Կառավարությունը դրական եզրակացություն չի տվել ոչիշխանական պատգամավորների նախագծերին

Կառավարությունը դրական եզրակացություն չի տվել ոչիշխանական պատգամավորների նախագծերին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած փաթեթով առաջարկվել է փոփոխություններ կատարել «Զինապարտության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում, մասնավորապես` հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հարցն ունի հասարակական մեծ հնչեղություն, և սա այն հարցը չէ, որ երկու պատգամավորի առաջարկությունով՝ դրական կարծիք տրվի: Ուստի, վերջնական եզրակացության համար անհրաժեշտ է կազմակերպել քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ լայն քննարկումներ, ինչը թույլ կտա ընդունել կշռադատված և հանրորեն ընկալելի ու հիմնավորված որոշում:

Կառավարությունը նաև դեմ է արտահայտվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Արծվիկ Մինասյանի, Թևան Պողոսյանի և Գագիկ Ջհանգիրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» և «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:

Այս խորագրի վերջին նյութերը