Սամցխե-Ջավախքի Ադիգենի մունիցիպալիտետի Մոխե գյուղում իրավիճակը չի հանդարտվում: Բնակչության միջև բախման առիթ է դարձել 20-րդ դարի 40-ականներին կառուցված մզկիթը, որը հետագայում ծառայել է որպես գյուղական ակումբ և հանձնվել է տեղի համայնքի սեփականությունը, հայտնում է hetq.am-ը։
Շինությունը Ադիգենի շրջանային վարչությունը այս տարի մշակութային կենտրոն դարձնելու մասին որոշում է կայացրել: Այն վերակառուցելու համար մրցույթ է հայտարարվել: Մրցույթը շահող ընկերությունը օրերս սկսել է ապամոնտաժման աշխատանքները, ինչը հարուցել է տեղի մուսուլմանների զայրույթը և դարձել բախման առիթ: Տեղի մահմեդականները պահանջում են վերադարձնել իրենց շենքը և կրկին շահագործել այն որպես մզկիթ:
Բախումներ Սամցխե-Ջավախքում

Մանրամասները hetq.am-ում