Տնտեսական

23.10.2014 13:31


Բողոքի ցույց Կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ մայրության նպաստի վերաբերյալ օրինագծի

Բողոքի ցույց Կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ մայրության նպաստի վերաբերյալ օրինագծի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, աշխատող հղի կանայք այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են իրականացնում։ Նրանց նպատակն է կասեցնել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին Կառավարության օրինագծի առաջադրումն ԱԺ-ին:
Աշխատող հղի կանայք, նորածինների մայրեր և շարժման այլ աջակիցներ հավաքվել են Կառավարության շենքի դիմաց և պահանջում են սոցիալական արդարություն։ Ըստ նրանց՝ խախտվում են աշխատող հղի և կերակրող մայրերի իրավունքները։ «Թալանելով մեզ՝ ծնելիության մակարդակը չե՛ք բարձրացնի», «Շքեղության հարկը հանում եք, հղի կանանց նպաստը՝ կրճատում» պաստառներով ցուցարարներն անարդար են համարում աշխատող կանանց տրվող նպաստների կրճատումը և իրենց հաշվին չաշխատող կանանց նպաստներ տրամադրելը։ Նրանք կողմ են սոցիալական արդարությանը. ոչ աշխատող և ոչ էլ չաշխատող մայրերը չպետք է տուժեն։ Այսպիսին է նրանց դիրքորոշումը։
Կանայք նշում են, որ այդ օրինագիծը հակասահմանադրական լինելուց բացի՝ խախտում է մարդու իրավունքների մի շարք դրույթներ։ Բացի այդ, նրանք նամակ են պատրաստել, որը մտադիր են փոխանցել վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

Այս խորագրի վերջին նյութերը