Ուկրաինայում ուժի մեջ է մտել ընտրողներին կաշառելու համար պատասխանատվության խստացման մասին օրենքը
Ուկրաինայում այսօրվանից ուժի մեջ է մտել ընտրողներին կաշառելու համար պատասխանատվության խստացման մասին օրենքը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է «Ուկրաինայի ձայնը» պաշտոնական խորհրդարանական թերթում։ Հոկտեմբերի 22-ին հրապարակված տեքստում նշվում է, որ այն «ուժի մեջ է մտնում հրապարակվելուց մեկ օր անց»։ Կիրակի՝ հոկտեմբերի 19-ին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել, որը փոփոխություններ է նախատեսում երկրի քրեական օրենսգրքում ընտրական իրավունքի խախտման կապակցությամբ։ Ընտրակաշառք բաժանելու համար պատիժը սկսվում է տուգանքից և հասնում մինչ երկու տարի ժամկետով ազատազրկման։
Ուկրաինայում ուժի մեջ է մտել ընտրողներին կաշառելու համար պատասխանատվության խստացման մասին օրենքը
Ուկրաինայում այսօրվանից ուժի մեջ է մտել ընտրողներին կաշառելու համար պատասխանատվության խստացման մասին օրենքը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է «Ուկրաինայի ձայնը» պաշտոնական խորհրդարանական թերթում։
Հոկտեմբերի 22-ին հրապարակված տեքստում նշվում է, որ այն «ուժի մեջ է մտնում հրապարակվելուց մեկ օր անց»։
Կիրակի՝ հոկտեմբերի 19-ին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել, որը փոփոխություններ է նախատեսում երկրի քրեական օրենսգրքում ընտրական իրավունքի խախտման կապակցությամբ։
Ընտրակաշառք բաժանելու համար պատիժը սկսվում է տուգանքից և հասնում մինչ երկու տարի ժամկետով ազատազրկման։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։