ՄԻՊ. Օրենսդրական խնդիրը հրատապ կարգով Սահմանադրական դատարանից պետք է տեղափոխել Ազգային ժողով
Այս շաբաթ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 2013 թվականի զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը բարձրացրեց այն խնդիրը, որ վճարման կարգադրությունների արտադատական կարգի հարցը օրենսդրական կարգավորում չի ստանում: Պատճառ է բերվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ՍԴ դիմումը, որով դատական նիստը տեղի կունենա միայն սույն թվականի նոյեմբերի 25-ին:
Այս հարցի կարգավորման կապակցությամբ առկա են հետևյալ նախաձեռնությունները, որոնք կարող են հրատապ կարգով լուծել առաջացած օրենսդրական խնդիրը.
ՀՀ արդարադատության նախարարության պատրաստած և կառավարության հավանությանն արժանացած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը.
ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Չնայած բոլոր այս դրական նախաձեռնություններին` ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 2014թ. սեպտեմբերի 29-ին նշել է հետևյալը. «Հարկ է փաստել, որ խնդրահարույց օրենսդրական կարգավորումների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանում առկա է Մարդու իրավունքների պաշտպանի 26.06.14 թվականի դիմումը, որի հիման վրա սահմանադրական դատաքննությունը կսկսվի 2014 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 10-ին։ ...օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկել առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումից և դրան անդրադառնալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումն ընդունվելուց հետո»:
Իր հերթին էլ ՀՀ արդարադատության նախարար Հովահաննես Մանուկյանը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում ասել է. «…այսօր Սահմանադրական դատարանում է գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով համապատասխան գործ, որը, կարծում եմ, առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանը քննության կառնի։ Այստեղ կառավարությունը և ԱԺ-ն, ինչ-որ առումով նաև, պետք է սպասեն զարգացումների...»
Խնդրի արդյունավետ լուծման տեսանկյունից նպատակահարմար չէ, որ Ազգային ժողովը սպասի Սահմանադրական դատարանում զարգացումներին և դառնա խնդիրը հրատապ կարգով լուծելու խոչընդոտ: Ավելին, ՍԴ քննության սկիզբը դեռ բավականին հեռու է, իսկ խնդրի լուծման անհրաժեշտությունը՝ հրատապ: Բացի այդ, հնարավոր և թույլատրելի չէ կանխորոշել Սահմանադրական դատարանի մոտեցումներն ու վերջնական որոշումները: Չնայած նույնիսկ եթե ՍԴ-ում վիճարկվող դրույթները հակասահմանադրական ճանաչվեն, միևնույնն է, հարցը հետագայում դարձյալ հնարավոր է վերադառնա Ազգային ժողով և լուծվի համապատասխան օրենսդրական փոփոխությամբ:
Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, շրջանառվող օրենսդրական երեք նախաձեռնությունները, Սահմանադրական դատարանի միջոցով խնդրի լուծման օբյեկտիվորեն երկար ժամկետները՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հետ է վերցնում իր ՍԴ դիմումը և առաջարկում, որ ԱԺ-ում հարցը ստանա հրատապ կարգավորում՝ վերը թվարկված նախաձեռնությունների շրջանակներում: Այսինքն՝ տվյալ խնդրի կարգավորումը պետք է հրատապ կարգով Սահմանադրական դատարանից տեղափոխել Ազգային ժողով:
ՄԻՊ. Օրենսդրական խնդիրը հրատապ կարգով Սահմանադրական դատարանից պետք է տեղափոխել Ազգային ժողով
Այս շաբաթ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 2013 թվականի զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը բարձրացրեց այն խնդիրը, որ վճարման կարգադրությունների արտադատական կարգի հարցը օրենսդրական կարգավորում չի ստանում: Պատճառ է բերվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ՍԴ դիմումը, որով դատական նիստը տեղի կունենա միայն սույն թվականի նոյեմբերի 25-ին:
Այս հարցի կարգավորման կապակցությամբ առկա են հետևյալ նախաձեռնությունները, որոնք կարող են հրատապ կարգով լուծել առաջացած օրենսդրական խնդիրը.
Չնայած բոլոր այս դրական նախաձեռնություններին` ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 2014թ. սեպտեմբերի 29-ին նշել է հետևյալը. «Հարկ է փաստել, որ խնդրահարույց օրենսդրական կարգավորումների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանում առկա է Մարդու իրավունքների պաշտպանի 26.06.14 թվականի դիմումը, որի հիման վրա սահմանադրական դատաքննությունը կսկսվի 2014 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 10-ին։ ...օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկել առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումից և դրան անդրադառնալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումն ընդունվելուց հետո»:
Իր հերթին էլ ՀՀ արդարադատության նախարար Հովահաննես Մանուկյանը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում ասել է. «…այսօր Սահմանադրական դատարանում է գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով համապատասխան գործ, որը, կարծում եմ, առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանը քննության կառնի։ Այստեղ կառավարությունը և ԱԺ-ն, ինչ-որ առումով նաև, պետք է սպասեն զարգացումների...»
Խնդրի արդյունավետ լուծման տեսանկյունից նպատակահարմար չէ, որ Ազգային ժողովը սպասի Սահմանադրական դատարանում զարգացումներին և դառնա խնդիրը հրատապ կարգով լուծելու խոչընդոտ: Ավելին, ՍԴ քննության սկիզբը դեռ բավականին հեռու է, իսկ խնդրի լուծման անհրաժեշտությունը՝ հրատապ: Բացի այդ, հնարավոր և թույլատրելի չէ կանխորոշել Սահմանադրական դատարանի մոտեցումներն ու վերջնական որոշումները: Չնայած նույնիսկ եթե ՍԴ-ում վիճարկվող դրույթները հակասահմանադրական ճանաչվեն, միևնույնն է, հարցը հետագայում դարձյալ հնարավոր է վերադառնա Ազգային ժողով և լուծվի համապատասխան օրենսդրական փոփոխությամբ:
Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, շրջանառվող օրենսդրական երեք նախաձեռնությունները, Սահմանադրական դատարանի միջոցով խնդրի լուծման օբյեկտիվորեն երկար ժամկետները՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հետ է վերցնում իր ՍԴ դիմումը և առաջարկում, որ ԱԺ-ում հարցը ստանա հրատապ կարգավորում՝ վերը թվարկված նախաձեռնությունների շրջանակներում: Այսինքն՝ տվյալ խնդրի կարգավորումը պետք է հրատապ կարգով Սահմանադրական դատարանից տեղափոխել Ազգային ժողով:
Պաշտպանի աշխատակազմ