Կարծիք

23.10.2014 11:47


«Հոկտեմբերի 24-ը լինելու է համախմբվածության և վճռականության օր»

«Հոկտեմբերի 24-ը լինելու է համախմբվածության և վճռականության օր»

Քաղաքական լայն կոնսոլիդացիայի արդյունքը տեսանք հոկտեմբերի 10-ին և տեսնելու ենք հոկտեմբերի 24-ին:
Մոտ 24 ժամ անց շարունակվելու է հոկտեմբերի 10-ին մեկնարկված գործընթացը:
Բոլորս ականատես ենք լինելու համախմբվածության և փոխգործակցության, ականատես ենք լինելու պահի, որին ժողովուրդն է սպասում, պահի, երբ քաղաքական առաջատար ուժերը միասնական գործողություններով են առաջնորդվում:
Համախմբվածության մթնոլորտն այժմ ամենուր է տիրում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին զգում է, որ իր խոսքը բարձրաձայնող կա:
Մեր ժողովուրդը զգում ու հավատում է, որ ժամ առ ժամ հասունանում է փոփոխությունների պահը:
Հոկտեմբերի 24-ը լինելու է համախմբվածության և վճռականության օր:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը