Լրահոս

23.10.2014 10:43


Ռոուհանի. «Հնարավոր է՝ իրանական միջուկային խնդրով համաձայնության հասնենք մինչև նոյեմբերի 24-ը»

Ռոուհանի. «Հնարավոր է՝ իրանական միջուկային խնդրով համաձայնության հասնենք մինչև նոյեմբերի 24-ը»

Համաձայնությունն իրանական միջուկային խնդրով հնարավոր է՝ հաստատվի ժամեր անց։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին։
«Մենք գտնվում ենք միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ ճիշտ ճանապարհին, հետևապես նոյեմբերի 24-ին համաձայնության գալու հավանականությունը մեծ է», – նախօրեին ասել է Զանջան նահանգում իրանական գործադիր իշխանության ղեկավարը։
Նախագահը շեշտել է նաև, որ Իրանի տնտեսության զարգացումը կախված է արտաքին աշխարհի հետ վերջինի հարաբերությունների բարելավումից։ Նա հատուկ ընդգծել է կապերի ամրապնդումը հարևանների և համաշխարհային տերությունների հետ՝ «չնայած առկա պատժամիջոցներին»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը