Աշխարհ

23.10.2014 10:20


Նորից Սպիտակ տան տարածք ներխուժման փորձ է կատարվել

Նորից Սպիտակ տան տարածք ներխուժման փորձ է կատարվել

ԱՄՆ–ում կանխվել է հերթական ապօրինի ներթափանցումը Սպիտակ տան տարածք։ Անհայտ անձն անցել է ԱՄՆ նախագահի նստավայրի արգելապատնեշը հյուսիսային կողմից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ–ի Հատուկ ծառայությունը։ Նրա վրա են հարձակվել պահակաշները, իսկ հետո բերման են ենթարկել անվտանգության ծառայակիցները։

Սկսվել է հետաքննություն. օտարների մուտքը պատահարի վայր արգելվել է։ Ինչպես լրագրողներին հայտնել է ԱՄՆ–ի Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Բրայան Լիրին, ներխուժած անձն ԱՄՆ–ի 23-ամյա քաղաքացի Դոմինիկ Ադեսանյան է Մերիլենդ նահանգից։ Ձերբակալվածին, որը զենք չի ունեցել, բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել, իսկ երկու պահակաշների ստիպված են եղել անասնաբույժի մոտ տանել։ Մեղադրանքներ դեռևս չեն ներկայացվել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը