Լրահոս

22.10.2014 20:15


Հովիկ Աբրահամյան. «Կառավարման ճգնաժամ չեմ տեսնում» (տեսանյութ)

Հովիկ Աբրահամյան. «Կառավարման ճգնաժամ չեմ տեսնում» (տեսանյութ)

ԱԺ–կառավարություն այսօրվա հարցուպատասխանից հետո լրագրողները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել են՝ կցանկանա՞ր, որ իր խնամի, ԲՀԿ առաջնրոդ Գագիկ Ծառուկյանը դառնա ՀՀ նախագահ։

Դուք մեր խնամիների հետ ի՞նչ գործ ունեք,–հակադարձել է Հ. Աբրահամյանը, այնուհետև՝ ավելացրել, որ ժամանակավրեպ է հիմա նախագահի պաշտոնի մասին խոսելը, քանի որ Սերժ Սարգսյանը դեռ 4 տարի ունի աշխատելու։

Նա նաև չի համաձայնել ոչիշխանական «եռյակի» տեսակետի հետ, որ Հայաստանում կառավարման ճգնաժամ կա։

–Դուք տեսնում եք, որ մենք չե՞նք կարողանում կառավարել։ Մենք շատ լավ կառավարում ենք և դեռ նույնիսկ փորձում ենք մեր լիազորությունների պոտենցիալը հարյուր տոկոսով օգտագործել, և մենք առաջիկայում ավելի լավ, ավելի արդյունավետ ենք կառավարելու: Եվ մենք, որ հաջորդ տարվա բյուջեն ներկայացրել ենք ԱԺ, ավելի իրատեսական է։ Մենք պատասխանատվություն ենք կրում, բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացրել ենք ԱԺ-ի հավանությանը, իրատեսական են։ Մենք հակված ենք առկա խնդիրներին տալ լուծում,–ասել է Հ. Աբրահամյանը:

Նա նշել է, որ իշխանափոխության համար որևէ հիքմ չի տեսնում։

–Իշխանոփոխությունն ասելով չէ. պետք է հիքմ լինի։ Կառավարման ճգնաժամ չեմ տեսնում, հակառակը՝ տեսնում եմ, որ կառավարությունը ակտիվ աշխատում է և պետք է է՛լ ավելի արդյունավետ աշխատի,–ավելացրել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը