Լրահոս

22.10.2014 18:01


Էդվարդ Նալբանդյան. «ԵՄ-ն Հայաստանի համար կար և մնում է կարևոր գործընկեր»

Էդվարդ Նալբանդյան. «ԵՄ-ն Հայաստանի համար կար և մնում է կարևոր գործընկեր»

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ԱԺ–ում հայտարարել է, որ ԵՄ-ն Հայաստանի համար կար և մնում է կարևոր գործընկեր:

–Պարբերաբար անցկացվում են ՀՀ–ի և ԵՄ-ի միջև ստեղծված ինստիտուցիոնալ կառույցների քննարկումներ՝ համագործակցության խորհուրդ, ենթակոմիտեներ: Հայաստանն ընդգրկված է մեկ տասնյակից ավելի փորձագիտական հանձնաժողովներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, կրթությունը, էներգետիկան և այլն,–ասել է Է. Նալբանդյանը,–մոտ ապագայում մենք շարունակելու ենք մեր աշխատանքները ԵՄ-ի մեր նոր գործընկերների, նոր ղեկավարության հետ: Հայաստանը պատրաստ է բոլոր ձևաչափերով և բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել իր համապարփակ համագործակցությունը ԵՄ-ի հետ, որոնք չեն հակասում մեր պարտավորություններին ինտեգրացիոն գործընթացներում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը