Սիրիայի օդուժն «Իսլամական պետության» զավթած երկու ինքնաթիռ է ոչնչացրել
Սիրիայի օդուժը ոչնչացրել է «Իսլամական պետության» զավթած երեք ինքնաթիռից երկուսը, որոնցով նրանք իրենց առաջին թռիչքներն էին իրականացնում։ Այս մասին հաղորդել է արաբական հանրապետության տեղեկատվության նախարար Օմրան ազ–Զոուբին։ Ազ–Զոուբին տեղեկացրել է, որ երրորդ ինքնաթիռի որոնումներն են ընթանում։
«Այն վտանգավոր չէ. նրանք չգիտեն դրանից օգտվել», – մեջբերում է սիրիական հեռուստաընկերությունը նախարարի խոսքերը։ Վարչության ղեկավարի խոսքերով՝ երկու զավթված ինքնաթիռները խփվել են Հալեպից արևելք՝ Ջիրահ օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Այդ ռազմական օբյեկտը համարվում է ԻՊ խոշոր բազաներից մեկը։
Սիրիայի օդուժն «Իսլամական պետության» զավթած երկու ինքնաթիռ է ոչնչացրել
Սիրիայի օդուժը ոչնչացրել է «Իսլամական պետության» զավթած երեք ինքնաթիռից երկուսը, որոնցով նրանք իրենց առաջին թռիչքներն էին իրականացնում։ Այս մասին հաղորդել է արաբական հանրապետության տեղեկատվության նախարար Օմրան ազ–Զոուբին։
Ազ–Զոուբին տեղեկացրել է, որ երրորդ ինքնաթիռի որոնումներն են ընթանում։
«Այն վտանգավոր չէ. նրանք չգիտեն դրանից օգտվել», – մեջբերում է սիրիական հեռուստաընկերությունը նախարարի խոսքերը։
Վարչության ղեկավարի խոսքերով՝ երկու զավթված ինքնաթիռները խփվել են Հալեպից արևելք՝ Ջիրահ օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Այդ ռազմական օբյեկտը համարվում է ԻՊ խոշոր բազաներից մեկը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։