ՀՖՖ Արտոնագրման բաժինը հայտարարում է մարզչական Բ արտոնագրի թարմացման գործընթացի սկիզբը
Այն անձինք, որոնց արտոնագիրը ուժի մեջ է մինչև 2014 թ., ցանկության դեպքում կարող են դիմել ՀՖՖ արտոնագրման բաժին՝արտոնագրի գործողության ժամկետը երկարացնելու նպատակով:
ՀՖՖ Մարզչական կրթության կանոնակարգի 42-րդ հոդվածով նախատեսված են հետևեյալ գործընթացները:
1. Դասընթացին դիմելու ընթացակարգը
ա. ՀՖՖ մարզչական Բ դասընթացի արտոնագրի թարմացման դասընթացին մասնակցելու համար դիմորդը Արտոնագրման բաժին է ներկայացնում՝
- թարմացմանենթակաարտոնագրիբնօրինակը
- անձնագիրը
- 3x4 չափիմեկլուսանկար
- տեղում լրացվող անձնական թերթիկ
բ. Մարզիչն ազատվում է թարմացման քննություններից և նրա արտոնագրի վավերականությունը մեխանիկորեն երկարացվում է, հետևյալ դեպքերից որևէ մեկի առկայության պարագայում
- նա ՀՀ ազգային հավաքականներից մեկի մարզչական շտաբի անդամ է
- ներկայացնում է աշխատանքային պայմանագրի պատճենը, բնութագիր և տեղեկանք ակումբից, որը կհավաստի դիմորդի` այդ ակումբի թիմերից մեկում առնվազն 1 տարվա մարզչական աշխատանքի փորձը՝ թարմացման դասընթացին դիմելու ժամանակ
- ներկայացնում է UEFA Study Group սեմինարին մասնակցության հավաստագիր
- ներկայացնում է ՀՖՖ, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող «մարզչական կրթություն» թեմայով անցկացվող այլ միջոցառումներին մասնակցության հավաստագիր
գ. Մյուս դիմորդների համար ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի վավերականության երկարացման դասընթացը ունի հետևյալ ընթացակարգը՝
- բանավոր քննություն
- գործնական պարապմունք (թեման որոշում է հրահանգիչը):
2. Քննությունների գնահատման կարգը
Քննությունների ընդհանուր միավորների քանակը 60 միավոր է՝ յուրաքանչյուր քննության համար 30-ական միավոր: Նվազագույնը 45 միավոր հավաքած մարզչի արտոնագիրը թարմացվում է:
3. Դասընթացին մասնակցության վճարը
Մարզչական Բ արտոնագրի թարմացման վարձը 10.000 ՀՀ դրամ է, որի վճարման անդորրագիրը մարզիչը ներկայացնում է դիմում-հայտը լրացնելիս:
4. Արտոնագիր ստանալու կարգը
Արտոնագրի թարմացման դասընթացի հաջող քննաշրջան անցած մարզիչները ստանում են իրենց արտոնագրերը ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ, որի անցկացման ժամկետների մասին բաժինը տեղեկացնում է արարողությունից առնվազն 2 օր առաջ:
5. Կրկնակի մասնակցությունը դասընթացին
Այն մարզիչները, ովքեր քննությունների արդյունքում չեն հավաքում բավարար միավորներ զրկվում են մարզչական Բ արտոնագրերից: Հետագայում արտոնագրվելու համար նրանք պարտավոր են մասնակցել ՀՖՖ կողմից կազմակերպվող մարզչական Բ արտոնագրի հիմնական դասընթացին՝ ողջ ծավալով և ըստ սահմանված ընթացակարգի:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. դեկմտեմբերի 10-ն է: Դիմում չներկայացրած մարզիչների արտոնագիրը 2015թ. հունվարի 1-ից սկսած կհամարվի ուժը կորցրած, ինչի դեպքում նոր արտոնագիր ստանալու համար մարզիչը պարտավոր է կրկին մասնակցել ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացին:

ՀՖՖ Բ մարզչական արտոնագրի թարմացման դասընթացի 2014թ. թեկնածուների ցանկը