Լրահոս

22.10.2014 19:33


Քերրի. «ԱՄՆ–ը մտադիր է ՌԴ–ի հետ աշխատել համաշխարհային խնդիրների լուծման ուղղությամբ»

Քերրի. «ԱՄՆ–ը մտադիր է ՌԴ–ի հետ աշխատել համաշխարհային խնդիրների լուծման ուղղությամբ»

Չնայած հակամարտությանն Ուկրաինայում՝ ԱՄՆ–ը մտադիր է աշխատել Ռուսաստանի հետ համաշխարհային խնդիրների լուծման ուղղությամբ։ Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերի հետ բանակցություններից հետո Բեռլինում։
«Մենք չենք ձգտում ՌԴ հետ հակամարտության, – հավաստիացրել է նա։ – Բայց մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ համատեղ աշխատել աշխարհի արդիական խնդիրների շուրջ»։
Շթայնմայերն էլ իր հերթին կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ներդնել բոլոր ջանքերը մինսկյան պայմանավորվածություններն իրականացնելու համար։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը