Աշխարհ

22.10.2014 16:26


Վիեննայում մեկնարկել են Իրանի և «վեցնյակի» բանակցությունները

Վիեննայում մեկնարկել են Իրանի և «վեցնյակի» բանակցությունները

Վիեննայում այսօր մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրով միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի բանակցությունները։

Խորհրդակցությունների ութերորդ հերթական փուլը կայացել էր հոկտեմբերի 16-ին, որն ամենակարճն էր։ Կողմերը մոտ վեց ժամ քննարկել են և նիստ անցկացրել ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի գլխավորությամբ։
Այս հանդիպումը կանցկացնեն Իրանի ԱԳՆ–ի տնտեսական և հատուկ միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Համիդ Բայդի Նեջադը և Ստեֆան Քլեմենթը՝ Էշթոնի ավագ խորհրդականը։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է պայմանագրի մնացած կետերի դիտարկում և վիճարկվող հարցերի կարգավորում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը