«Շրջանառության հարկի» վերաբերյալ քննարկում կանցկացվի Դիլիջանում
«Շրջանառության հարկի» մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների պարզաբանման մասին թեմայով, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Հայաստանի Ազգային Ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) հետ համատեղ, Վարդան Այվազյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 24-ին արտագնա նիստ կանցկացնի Դիլիջան քաղաքում՝ քննարկելու 2014թ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի» մասին ՀՀ օրենքի նոր դրույթները, ՓՄՁ ոլորտի հիմնախնդիրները, տնտեսվարողների մտահոգությունները և տեղում կուսումնասիրի բարձրացված հարցերը, կլսի ոլորտի պատասխանատուներին: Արտագնա նիստին կմասնակցեն Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ, փորձագետներ, օգնականներ և կառավարության համապատասխան լիազոր մարմնի ներկայացուցիչներ: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
«Շրջանառության հարկի» վերաբերյալ քննարկում կանցկացվի Դիլիջանում
«Շրջանառության հարկի» մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների պարզաբանման մասին թեմայով, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Հայաստանի Ազգային Ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) հետ համատեղ, Վարդան Այվազյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 24-ին արտագնա նիստ կանցկացնի Դիլիջան քաղաքում՝ քննարկելու 2014թ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի» մասին ՀՀ օրենքի նոր դրույթները, ՓՄՁ ոլորտի հիմնախնդիրները, տնտեսվարողների մտահոգությունները և տեղում կուսումնասիրի բարձրացված հարցերը, կլսի ոլորտի պատասխանատուներին:
Արտագնա նիստին կմասնակցեն Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ, փորձագետներ, օգնականներ և կառավարության համապատասխան լիազոր մարմնի ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն