Լրահոս

22.10.2014 14:59


Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի հաջորդ հինգ տարվա նոր կազմը

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի հաջորդ հինգ տարվա նոր կազմը

Եվրախորհրդարանի պատգամավորները հաստատել են Եվրահանձնաժողովի 2014-2019թթ. նոր կազմը՝ Ժան Կլոդ Յունկերի գլխավորությամբ։ Քվեարկությունը կայացել է այսօր Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի նիստում։
Այդպիսով Եվրահանձնաժողովը կարող է անցնել պարտականությունների կատարմանը նոյեմբերի 1-ից, ինչպես պահանջում է Լիսաբոնյան համաձայնագիրը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը