Աշխարհ

22.10.2014 14:31


Ֆրանսիայի խորհրդարանը նախագահին պաշտոնից հեռացնելու կարգի մասին օրենք է ընդունել

Ֆրանսիայի  խորհրդարանը նախագահին պաշտոնից հեռացնելու կարգի մասին  օրենք է ընդունել

Ֆրանսիական խորհրդարանը նախագահին պաշտոնից հեռացնելու կարգի մասին օրենք է ընդունել։ Քվեարկությունը կայացել է նախօրեին։ Ընթացիկ տարվա հունվարին նախագծին հավանություն է տվել Ազգային ժողովը։
Օրենքի դրույթները նախատեսում են պետության ղեկավարին իշխանությունից հեռացնելու արագ ընթացակարգ «նրա կողմից այնպիսի արարքների դեպքում, որոնք անհամատեղելի են բարձր պաշտոնում գտնվելու հետ»։ Համաձայն ֆրանսիացի իրավաբանների պարզաբանման՝ նախագիծը ենթադրում է ինչպես քրեական գործողությունների դեպքեր, օրինակ՝ սպանություն, այնպես էլ անմիջական պարտավորության չկատարում նախագահի կողմից, այդ թվում՝ Կառավարության նիստեր անցկացնելուց ու օրենքներին հավանություն տալուց հրաժարում։
Առիթ կարող են հանդիսանալ նաև նախագահի կողմից Սահմանադրության դրույթների կատարումը խոչընդոտելը և նրան տրված իշխանության չարաշահումը։
Նման իրավիճակի առկայության դեպքում խորհրդարանի երկու պալատները պետք է ձայների 2/3–ով քվեարկեն հատուկ Գերագույն դատական պալատի ձևավորմանը։ Կազմն ընդգրկում է երկու պալատների պատգամավորներին, իսկ այն գլխավորում է Ազգային ժողովի նախագահը։ Դատարանի ձևավորման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ ինչպես Սենատը, այնպես էլ Ազգային ժողովը։ Սակայն եթե խորհրդարանի երկրորդ պալատը մերժում է այդ մարմնի ձևավորումը, գործընթացը չեղարկվում է։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը