Լրահոս

22.10.2014 14:18


Էդվարդ Նալբանդյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի հետ

Էդվարդ Նալբանդյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի հետ

Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Ռենոյին արդյունավետ եւ ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավորման տարիներին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները խորացել են, բոլոր բնագավառներում համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվել:
Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի համար՝ դեսպան Ռենոն նշեց, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացման մեջ, եւ շնորհակալություն հայտնեց պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության կողմից ցուցաբերած աջակցության համար:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերի շուրջ:
Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Ռենոյի ներդրման համար նախարար Նալբանդյանն ԱԳՆ մեդալ հանձնեց Ֆրանսիայի դեսպանին:

Այս խորագրի վերջին նյութերը