Լրահոս

22.10.2014 13:54


Պուրգին. «ԴԺՀ–ն պատրաստ է Ղրիմին ածուխ մատակարարել»

Պուրգին. «ԴԺՀ–ն պատրաստ է Ղրիմին ածուխ մատակարարել»

Ինքնահռչակված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը պատրաստ է սկսել ածուխի մատակարարումը Ղրիմ առաջիկա օրերին։
Այս մասին հայտարարել է ԴԺՀ փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը։
«Ղրիմին շատ ածուխ է հարկավոր։ Հարցը լոգիստիկան է՝ կանցկացնի՞ այն արդյոք Ուկրաինան», – ասել է Պուրգինը։
Նա նաև ընդգծել է, որ ԴԺՀ–ում «Ղրիմի համար բավարար ածուխ կա». «Կլինի լոգիստիկա՝ կլինի ածուխ»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը