ԱԺ-ում շարունակում է քննարկվել սահմանամերձ գյուղական համայնքներին հարկերից մասնակիորեն ազատելու մասին օրինագիծը
Այսօր Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ՀՀ կառավարության ներկայացրած Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նախագծի հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, պատասխանելով հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել գյուղերն, ասել է.
«Կատարվել են նախնական որոշակի հաշվարկներ, ընդգրկված են եղել հիմնականում այն տարածաշրջանները, որոնք գտնվում են մարտական գործողությունների գոտում, սակայն սա ամենևին չի նշանակում, որ չկան այլ չափանիշներ, որոնցով պետք է սահմանել սահմանամերձ գյուղական համայնքի ցանկը»։

7or.am