Զախարչենկո. «Ածուխի շնորհիվ ԴԺՀ–ն վստահ կանցկացնի ձմեռը»
Ածուխի պաշարների շնորհիվ ԴԺՀ–ն ջեռուցման շրջանում անհարմարություն չի զգա։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն լրագրողների հետ հանդիպմանը։ «Մենք ամսի 15-ից սկսել ենք ջեռուցման շրջանը։ Քանի դեռ սառնամանիքներ չկան, մենք խնայում ենք։ Մենք թեստավորել ենք բոլոր միացումները. միակ խնդիրը ռազմական գործողությունների գոտում գտնվողներն են, որտեղ պարզ պատճառներով մենք չենք հասցնում վերականգնողական աշխատանքներ կատարել։ Այնպես չի, որ չենք կարող. դա ֆիզիկապես անհնար է մշտական կրակոցների ներքո», – նշել է նա։ Նախօրեին էլ՝ հոկտեմբերի 21-ին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է սկսել ջեռուցման շրջանը երկրի բոլոր բնակարններում մինչև այս շաբաթվա վերջ։
Զախարչենկո. «Ածուխի շնորհիվ ԴԺՀ–ն վստահ կանցկացնի ձմեռը»
Ածուխի պաշարների շնորհիվ ԴԺՀ–ն ջեռուցման շրջանում անհարմարություն չի զգա։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն լրագրողների հետ հանդիպմանը։
«Մենք ամսի 15-ից սկսել ենք ջեռուցման շրջանը։ Քանի դեռ սառնամանիքներ չկան, մենք խնայում ենք։ Մենք թեստավորել ենք բոլոր միացումները. միակ խնդիրը ռազմական գործողությունների գոտում գտնվողներն են, որտեղ պարզ պատճառներով մենք չենք հասցնում վերականգնողական աշխատանքներ կատարել։ Այնպես չի, որ չենք կարող. դա ֆիզիկապես անհնար է մշտական կրակոցների ներքո», – նշել է նա։
Նախօրեին էլ՝ հոկտեմբերի 21-ին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է սկսել ջեռուցման շրջանը երկրի բոլոր բնակարններում մինչև այս շաբաթվա վերջ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։