Բողոքի ցույց՝ ընդդեմ մայրության նպաստի վերաբերյալ օրինագծի
Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ կառավարությունը կրկին անգամ սոցիալական անարդարություն առաջացնող օրինագիծ է մշակել, որի մուտքը ԱԺ կամ հնարավոր ընդունումը ԱԺ-ի կողմից պետք է համատեղ ուժերով ու հրատապ կասեցնել: Միացե՛ք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն վերաբերող պայքարին՝ կասեցնելու «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին՝ կառավարության օրինագծի առաջադրումը ԱԺ-ին: Բողոքի առաջին ցույցը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:30-ին, Կառավարությոն շենքի դիմաց: Սույն օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման չափսը, ինչը կբերի անդառնալի հետևանքների, ինչպիսիք են ծնելիության կրճատումը և արդեն իսկ սակավաթիվ միջին խավի արտագաղթը: Աշխատող կանանցից «խլած» միջոցների հաշվին Կառավարությունը նախատեսում է վճարել մինչծննդաբերական և հետծննդաբերական նպաստ չաշխատող կանանց: Մենք ողջունում ենք Կառավարության՝ չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու նախաձեռնությունը, սակայն գտնում ենք, որ այն չպիտի արվի աշխատող կանանց հաշվին. դա շատ մեծ խտրականություն է աշխատող և հարկ վճարող կանանց խավի նկատմամբ: Հաշվի առնելով նախագծի բոլոր բացասական կողմերը՝ մենք պահանջում ենք՝ -պահպանել աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման կարգն այնպես, ինչպես սահմանված է ներկայումս գործող օրենքում: Վերջապես, աշխատող կանայք սոցիալական հարկեր են վճարում: -գտնել բյուջետային այլ աղբյուրներ չաշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական նպաստ վճարելու համար Խնդրի մասին ավելի մանրամասն՝ http://bit.ly/1yJJ9ED հիպերլինքում:
Բողոքի ցույց՝ ընդդեմ մայրության նպաստի վերաբերյալ օրինագծի
Հարգելի՛ քաղաքացիներ,
ՀՀ կառավարությունը կրկին անգամ սոցիալական անարդարություն առաջացնող օրինագիծ է մշակել, որի մուտքը ԱԺ կամ հնարավոր ընդունումը ԱԺ-ի կողմից պետք է համատեղ ուժերով ու հրատապ կասեցնել:
Միացե՛ք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն վերաբերող պայքարին՝ կասեցնելու «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին՝ կառավարության օրինագծի առաջադրումը ԱԺ-ին:
Բողոքի առաջին ցույցը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:30-ին, Կառավարությոն շենքի դիմաց:
Սույն օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման չափսը, ինչը կբերի անդառնալի հետևանքների, ինչպիսիք են ծնելիության կրճատումը և արդեն իսկ սակավաթիվ միջին խավի արտագաղթը: Աշխատող կանանցից «խլած» միջոցների հաշվին Կառավարությունը նախատեսում է վճարել մինչծննդաբերական և հետծննդաբերական նպաստ չաշխատող կանանց: Մենք ողջունում ենք Կառավարության՝ չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու նախաձեռնությունը, սակայն գտնում ենք, որ այն չպիտի արվի աշխատող կանանց հաշվին. դա շատ մեծ խտրականություն է աշխատող և հարկ վճարող կանանց խավի նկատմամբ:
Հաշվի առնելով նախագծի բոլոր բացասական կողմերը՝ մենք պահանջում ենք՝
-պահպանել աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման կարգն այնպես, ինչպես սահմանված է ներկայումս գործող օրենքում: Վերջապես, աշխատող կանայք սոցիալական հարկեր են վճարում:
-գտնել բյուջետային այլ աղբյուրներ չաշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական նպաստ վճարելու համար
Խնդրի մասին ավելի մանրամասն՝ http://bit.ly/1yJJ9ED հիպերլինքում:
Քաղաքացիական նախաձեռնություն