Հարուցվել է քրեական գործ անչափահասին առևանգելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին առևանգելու դեպքի առթիվ։
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կենտրոն է տեղափոխել 15-ամյա Խաչատրյանին՝ կապկպված վիճակում։
Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում՝ անչափահասը հաղորդում է ներկայացրել, որ 2014թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Զավարյան փողոցում 4 տղամարդ բռնության գործադրմամբ իրեն նստեցրել են մի ավտոմեքենա և տեղափոխել անհայտ ավտոտնակ, որտեղ կապել են ոտքերը, ձեռքերը, աչքերը և բերանը։ Ապա՝ իր և իր հոր հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ՝ նույն ավտոմեքենայով տեղափոխել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի 47 շենքի հարակից տարածք և փախուստի դիմել: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական՝ գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հարուցվել է քրեական գործ անչափահասին առևանգելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին առևանգելու դեպքի առթիվ։
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կենտրոն է տեղափոխել 15-ամյա Խաչատրյանին՝ կապկպված վիճակում։
Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում՝ անչափահասը հաղորդում է ներկայացրել, որ 2014թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Զավարյան փողոցում 4 տղամարդ բռնության գործադրմամբ իրեն նստեցրել են մի ավտոմեքենա և տեղափոխել անհայտ ավտոտնակ, որտեղ կապել են ոտքերը, ձեռքերը, աչքերը և բերանը։ Ապա՝ իր և իր հոր հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ՝ նույն ավտոմեքենայով տեղափոխել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի 47 շենքի հարակից տարածք և փախուստի դիմել:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական՝ գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին