Գորիսի նախկին քաղաքապետ. «Սուրիկ Խաչատրյանի ամբողջ կյանքը հանցագործությունների մեջ է խմորվել, հունցվել և թխվել»
Հյուրընկալվելով «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկնետրոն» լրատվական ծրագրի տաղավարում՝ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը խոսել է Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անցյալից և ներկայից։
–Նրա ամբողջ կյանքը՝ սկսած պատանեկան տարիքից, մասնավորապես՝ 15 տարեկանից, հանցագործությունների մեջ է խմորվել, հունցվել և թխվել։ 1971թ. նա ձերբակալվել, ազատազրկվել է, երբ որ 15 տարեկան էր։ 1973–ին՝ նույնպես, 1979–ին՝ նույնպես, 1982-83թթ.՝ նույնպես։ Բազում հանցանքներ է կատարել, դրանցից մի փոքրի վերաբերյալ ավելի քան 60 ապացույցներ են ներկայացվել, բայց մինչ օրս Հայաստանի իրավապահ համակարգի ղեկավարները հանցավոր անգործություն են դրսևորել Սուրիկ Խաչատրյանի հանցանքների նկատմամբ։ Ոչ միայն քրեական գործ չեն հարուցել, այլ, ինչպես տեսանք, իշխող ռեժիմի պարագլուխները նրան վերակարգեցին Սյունիքի մարզպետի պաշտոնում,–ասել է Ս. Հարությունյանը։
Նա նաև պատմել է, որ 1993թ. Գորիսում իշխանության զավթում է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի և «նրա բանդայի» կողմից։
–Մոտ 20-25 հոգով՝ զինված, հարձակվեցին Գորիսի քաղաքային իշխանության շենքի վրա, գրավեցին շենքը, մտան իմ աշխատասենյակ, 7 զենք պարզեցին ճակատիս՝ ատրճանակից մինչև ավտոմատ ու կարաբին, ստիպում էին հրաժարականի դիմում գրել։ Մի քանի հոգու էլ ուղարկել էին մեր տուն, մեր տան վրա էին զինված հարձակում կատարել, հղի կնոջս՝ իմ 4–րդ զավակին սպասող կնոջս փորին ավտոմատ էին պարզել,–պատմել է Գորիսի նախկին քաղաքապետը։
Նա ավելացրել է, որ այսօր զանազան հայտարարություններով հանդես եկող Սյունիքի մարզպետարանի աշխատակիցների և, մասնավորապես, Վոլոդյա Հովհաննիսյանի բերանով խոսում է Սուրիկ Խաչատրյանը։
–Խոսում է այս բիրտ ռեժիմը, որը ես անվանակոչել եմ լիսկայություն։ Ես վստահ եմ, որ եթե ճիշտ ճանապարհով գնան այս պայքարի կազմակերպիչներն առաջիկայում, մեր ժողովրդի մտահոգ, պատասխանատու զանգվածը պատրաստ է իր վրա վերցնել այդ պատմական առաքելությունը, և այն լուծը, որը պարտադրված է ժողովրդին, նետել պատմության աղբանոցը, և բացել հայոց լուսավոր ապագայի դռները,–ամփոփել է Ս. Հարությունյանը։

7or.am